00:00:00

Արշակ Կարապետյանին ԳՇ պետի 1-ին տեղակալ նշանակելու հարցով Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան

14:13, 17 ապրիլ 2021 Իրավական

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով։ «Դատալեքս» համակարգի համաձայն՝ հայցադիմումը դատարան մուտք է եղել ապրիլի 16-ին և նույն օրը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին։ Գործով պատասխանող են նշանակվել Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ ՀՀ կառավարությունն ապրիլի 13-ին հայտարարությամբ՝ Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ Նշենք, որ Կարապետյանը նախկինում զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը, ապա ազատվել պաշտոնից՝ Ապրիլյան պատերազմից հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր