00:00:00

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. բժիշկները 7 ամսական հղի կնոջը մահացած են հայտնաբերել

15:15, 16 ապրիլ 2021 Պատահարներ

Ապրիլի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմանում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել է կնոջ դի, գրում է shamshyan.com-ը։ Նշված վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 38-ամյա Լյուդմիլա Ա․-ն էր։ Ըստ բժիշկների՝ մահացածը գտնվում էր հղիության 7-րդ ամսում։ Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր