00:00:00

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 7 մարզիկով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

16:59, 16 ապրիլ 2021 Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Լեհաստանում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկով: Գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ մրցաշարին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ քաշային կարգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ) և Կարապետ Չալյանը (82 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այժմ ուսհավաք է անցկացնում «Օլիմպավանում», որը կավարտվի ապրիլի 21-ին: Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը տեղի կունենա Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, ապրիլի 19-25-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր