00:00:00

ՃՏՊ Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին․ կա տուժած

19:24, 15 ապրիլ 2021 Պատահարներ

Ապրիլի 15-ին, ժամը 15:06-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ղ․, ծնված  2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել քարին և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Ս․ Դ․-ն (ծնված 2003 թ.) տեղի ուժերով հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր