00:00:00

5 քաղաքացու վրաերթի ենթարկած անձը հայտնաբերվել է

13:27, 15 ապրիլ 2021 Իրավական

Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
«Վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել։ Վրաերթի հետևանքով քաղաքացիներից երկուսը՝ 28-ամյա Լևոն Մկրտումյանն ու 32-ամյա Արամ Բադալյանը, տեղում մահացել են, իսկ երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն»,- հայտնում են ոստիկանությունից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 04.30-ին, «Մերսեդեսի» 33-ամյա վարորդն ու նրա ուղևորը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։ Կատարվում է նախքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր