00:00:00

Ավտոմեքենայում հայտնաբերվել է 40 սմ երկարությամբ իժ տեսակի օձ

18:09, 30 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 30-ին, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խանջյան փողոցի թիվ 15 տան ավտոտնակում կայանած ավտոմեքենայում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օձը նկատվել է Գ. Ե.-ին պատկանող «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում: Փրկարարները հայտնաբերել են 40 սմ երկարության իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր