00:00:00

Ծրարով փողն ու ոսկեղենը խնամակալն էր գողացել․ Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը

23:56, 14 ապրիլ 2021 Իրավական

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Կնոջից ընդունվեց հաղորդում: Նա հայտնեց, որ ինքը երկու օր տանը չի եղել, իսկ այդ օրը նկատել է, որ ննջարանի պահարանից բացակայում են ծրարում պահված 700 հազար դրամի ոսկյա զարդերն ու 35 հազար դրամը: Կինը նաև հավելեց, որ իր բացակայության ընթացքում տանն են եղել իր երեխան ու նրա 36-ամյա խնամակալը: Ոստիկաններն ուսումնասիրեցին բնակարանը, մուտքի ու ներսենյակային դռները: Ամեն բան կարգին էր: Անվնաս էր նաև ննջասենյակի դռան կողպեքը. տանտիրուհին, զգուշավորությունից ելնելով, իր բացակայության ընթացքում փակ էր պահում ննջարանի դուռը: Խնամակալը, բնականաբար, դարձավ կասկածյալ: Նա հրավիրվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ կտրականապես ժխտեց իր մասնակցությունը ծրարի անհետացման գործին: Նոր Նորքի քրեական հետախույզները վարկածը ստուգելու իրենց մեխանիզմն ունեին: Օպերատիվ աշխատանքի արդյունքում նրանք պարզեցին, որ խնամակալ կինը վերջերս ոսկեղեն էր գրավադրել, որն, ի դեպ, գնահատվել է մոտ 700 հազար դրամ: Նման պատահականություններ սովորաբար չեն լինում: Արդեն երեկոյան ժամը ութն էր, երբ խնամակալուհին կրկին հրավիրվեց ոստիկանության բաժին: Փաստերի ճնշման տակ և բացատրական ախատանքի արդյունքում նա խոստովանեց, որ հարմարեցված բանալիով ինքն է բացել ննջարանի դուռն ու գողացել ծրարը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր