00:00:00

ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

22:36, 14 ապրիլ 2021 Իրավական

Ապրիլի 14-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ողջունելով հյուրին՝ Արման Դիլանյանը կարևորել է Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացումը և ռեզիդենտ դեսպանի նշանակումը, ինչպես նաև բարձր է գնահատել Նիդեռլանդների Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը և իրավունքի գերակայության խթանման նպատակով իրականացվող բարեփոխումներին: Նիկոլաս Սխերմերսն, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ միտված հայ-նիդեռլանդական միջդատարանական կապերի ամրապնդմանը՝ առաջնահերթություն տալով իրավունքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանության շուրջ համագործակցությանը։ Երկուստեք հեռանկարային է համարվել իրավունքի գերակայության ոլորտում համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր