00:00:00

54 համարի երթուղայինում տղամարդը սպանվել է դիմակ չկրելու շուրջ ծագած վեճի պատճառով․ shamshyan.com

12:47, 14 ապրիլ 2021 Իրավական

Երևանում այսօր՝ ապրիլի 14-ին, 54 համարի երթուղայինում տղամարդը սպանվել է դիմակ չկրելու շուրջ ծագած վեճի պատճառով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, որոնք հրաժարվել են խոսել տեսախցիկի առջև խոսել, ասել են, որ սպանության պատճառը եղել է այն, որ սպանվածը երթուղու մեջ նստած այդ քաղաքացուն խնդրել է, որպեսզի պաշտպանիչ դիմակ կրի, սակայն վերջինս վիճաբանել է, ապա իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին, ապա դիմել փախուստի։ Հիշեցնենք, որ սպանություն է տեղի ունեցել 54 համարի երթուղայինում։ Ժամը 11։30-ի սահմանում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Պարոնյան-Լեո խաչմերուկում՝ թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ, դիակ կա։ Նախնական տեղեկություններով՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել է ուղևորի կրծքավանդակին, ով տեղում մահացել է։ Հանցագործությունը կատարած անձն ու հանցագործության գործիք դանակը դեռ չեն  հայտնաբերվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր