00:00:00

ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի արարքը՝ լրագրողին հարվածելը, իրավական ընթացք չի ստանա.ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել

14:51, 13 ապրիլ 2021 Իրավական

ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև գրանցված միջադեպն իրավական ընթացք չի ստանա, Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Հատուկ քննչական ծառայությունից: «Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով»,-հայտնեցին ՀՔԾ-ից: Հիշեցնենք, որ Երևանի սրճարաններից մեկում լագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում: Ինչին հաջորդել էր այն, որ Հակոբ Արշակյանը րոպեներ անց մոտեցել էր լրագրողին և հարվածել նրան, և կոտրել գույքը: Դատախազությունն ընթացք էր տվել հրապարակմանը, հրապարակված տեսանյութն ուսումնասիրվել էր, նշանակվել փորձաքննություններ: Այսօր կայացվել է քրեական գործ չհարուցելու որոշում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր