00:00:00

Հայտնաբերվել է Հրազդան քաղաքում կորած քաղաքացու դին

22:00, 12 ապրիլ 2021 Պատահարներ

ԱԻՆ փրկարարներն այսօր՝ ապրիլի 12–ին, «Աղբյուրակ» ջրամբարում հայտնաբերել են ապրիլի 9-ից 12-ը Հրազդան քաղաքում կորած քաղաքացու դին։ Այս մասին հայտնում է ԱԻՆ–ը։ «Ապրիլի 9-ից 12-ը Հրազդան քաղաքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 17։04-ին «Աղբյուրակ» ջրամբարում փրկարարները հայտնաբերել են Ց․ Ն․-ի դին, դուրս բերել ջրից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»,– ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին, ժամը 19։29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում քաղաքացի Ց․ Ն․-ն (ծնված 1961 թ․) փորձում է ինքնա¬սպան լինել՝ նետվելով «Աղբյուրակ» ջրամբարը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն «Աղբյուրակ» ջրամբարի ափամերձ հատվածում հայտնաբերել էին քաղաքացու անձնական իրերը։ Մթության եւ եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դա¬դարեցվել են։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են 7 փրկարար եւ 20 ոստիկանության աշխատակից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր