00:00:00

Հրդեհ Հրազդան քաղաքում

20:00, 11 ապրիլ 2021 Պատահարներ

Ապրիլի 10-ին, ժամը 23:26-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Երևանյան խճուղում` տներից մեկին հարակից ավտոտնակում և կրպակում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե հացատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:48-ին, մարվել՝ ապրիլի 11-ին, ժամը 00:35-ին: Այրվել են հացատունը (մոտ 24 քմ) և վառելափայտ (մոտ 2 խմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր