00:00:00

Ողբերգական վթար Մասիսում. BMW-ի 30-ամյա վարորդը տեղում մահացել է

15:03, 30 ապրիլ 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, աայսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 02:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած, առկա է գազի արտահոսք: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և հայտնվել դաշտում: Բախման հետևանքով առաջացել է գազի արտահոսք: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը՝ Ա. Ա.-ն (1988 թ.) տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր