00:00:00

Ավտովթար Դիլիջանում. կան տուժածներ

13:13, 30 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 29-ին, ժամը 20:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ  Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ք. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 8 մ): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորները՝ Ա. Գ.-ն (ծնված 1991 թ.) և Դ. Կ.-ն (ծնված 1992 թ.) տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ձորից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր