00:00:00

Քյարքի ոլորաններում ավտոմեքենան գահավիժել է անդունդը, կան վիրավորներ

03:42, 30 ապրիլ 2018 Պատահարներ

Այսօր՝ ժամը 16:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում ավտոմեքենան մոտ 320 մետր գահավիժել է անդունդը, կան վիրավորներ: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Փրկարարները՝ մեծ թվով քաղաքացիների օգնությամբ, մեծ դժվարությամբ, դուրս են բերել 3 վիրավորներին, ովքեր առաջին բուժօգնությունն են ստացել Արարատի հիվանդանոցի բժիշկների կողմից և տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի 001 QQ 24 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գահավիժել անդունդը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր