00:00:00

Ողբերգական ավտովթար Դիմիտրով գյուղում․ կա զոհ. ՀՀ ԱԻՆ

10:18, 08 ապրիլ 2021 Պատահարներ

Ապրիլի 8-ին, ժամը 01։22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով-Մխչյան ավտոճանապարհին՝ գնացքի գծերի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենան և բեռնատար գնացքը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դիմիտրով գյուղի ուղեփակոցի մոտ գնացքը բախվել է «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1986 թ.) և մոտ 600 մ առաջ շարժվել․ ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր