00:00:00

Ոսկեվազ գյուղում 84-ամյա կինը մահացել է տան հարակից այգում բռնկված հրդեհից

22:51, 07 ապրիլ 2021 Պատահարներ

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ գյուղի տներից մեկի հարակից այգում բռնկված հրդեհի հետևանքով տարեց քաղաքացի է այրվել։ ԱԻՆ-ից հաղորդում են, որ հրդեհի մասին ահազանգը ստացել են 16։09-ին։ Հրդեհը ինքնամարվել է, այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ, և ջերմահարվել՝ խաղողի վազեր։ Փրկարարները Հ․ Կ․-ի (ծնված 1937 թ.) այրված դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Shamshyan.com-ը հաղորդել է, որ մահացած քաղաքացին կին է։ Կայքի տեղեկություններով՝  Հայկանուշ Կ.-ի մահվան պատճառը եղել է չոր խոտն այրելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր