00:00:00

Արցախցիների մոտ 3 միլիարդ վարկային պարտավորություններ ներվել են․ Մեսրոպ Առաքելյան

21:05, 07 ապրիլ 2021 Լեռնային Ղարաբաղ

Գյուղական համայնքներում, որոնք ունեն ավելի շատ բնակիչների սպասարկելու հնարավորություն ունեցող ենթակառուցվածքներ, նոր բնակելի տներ կբացվեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Արցախի տեղահանված բնակչության վերաբնակեցմանը: «Ինը հազար ընտանիք Արցախում մշտական բնակության վայր չունի։ Կառուցվել է մի քանի հարյուր կացարան, ընդհանուր նախագիծը երեք տարվա համար է։ Կան գյուղեր, որոնց ենթակառուցվածքները թույլ են տալիս բնակելի տները մեծացնել, այսինքն՝ այդ գյուղի բնակչությունը վերաբնակվելու է առկա մի գյուղում նաև հաշվի են առնվել տվյալ գյուղի բնակչության կարծիքը։ Նաև Արցախի քաղաքացիների բոլոր սոցիալական պարտավորությունները պատշաճ կատարվում են»,- նշեց Առաքելյանը։ Հարցին՝ կա սկզբունք, որ քաղաքում տուն կորցրած մարդը քաղաքում պետք է տուն ստանա, նախարարը պատասխանեց, որ նախագծում հենց այդ սկզբունքն է որդեգրված։ Նախարարի խոսքով՝ այս պահին պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը գրեթե ավարտվել է։
Մեսրոպ Առաքելյանի հայտնած տվյալներով՝ արցախցիների մոտ 3 միլիարդ վարկային պարտավորություններ ներվել են վարկային և բանկային կազմակերպությունների կողմից։
«Իհարկե, չեմ բացառում, որ հնարավոր է որոշակի թերացումներ լինեն, այդ թերացումների հիմքում հնարավոր է ընկած լինի տեղեկատվության բացակայությունը՝ թեև ՊՆ կենտրոնական բանկի միջոցով փոխանցել է զոհված և վիրավորում ստացած զինծառայողների տվյալները։ Համակարգային առումով գլոբալ խնդիր չկա»,- հավելեց Մեսրոպ Առաքելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր