00:00:00

Ստեփանակերտի բնակարաններից մեկում դուռը կողպվել ու չի բացվում․ խոհանոցում երեխա է մնացել

23:46, 06 ապրիլ 2021 Պատահարներ

Սկսած լուրջ վթարներից մինչև կենղացային փոքրիկ խնդիրներ՝ մարդիկ զանգահարում են 911: Ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Հեքիմյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի տան խոհանոցում դուռը կողպվել ու չի բացվում, իսկ խոհանոցում մոտ 3 տարեկան երեխա է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը մեկնել է դեպքի վայր և օպերատիվ օգնություն ցուցաբերել ընտանիքին: Նշենք, որ միայն այսօր ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում դռան բացման վերաբերյալ 4 կանչ է արձանագրվել, մեկ դեպք՝  վերելակի խափանման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր