00:00:00

Արցախում քաղաքացին նռնակ է նետել մեկ այլ բնակչի առանձնատան ուղղությամբ

16:19, 06 ապրիլ 2021 Պատահարներ

Արցախի Մարտունի քաղաքի փողոցներից մեկում նախօրեին 33-ամյա բնակիչ Ն. Ղ.-ն նռնակ է նետել Ա. Ա. -ի առանձնատան ուղղությամբ, որի արդյունքում այն պայթել եւ վնասել է տանիքն ու բաղնիքը: Քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանության շրջանային բաժին: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը։ «Ապրիլի 5-ին ժամը 20:40-ին Մարտունի քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում նռնակ են պայթեցրել: Ոստիկանության շրջանային բաժնի պետ Ս. Դանիելյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 20:35-ի սահմաններում, Մարտունի քաղաքի 33-ամյա բնակիչ Ն. Ղ.-ն նռնակ է նետել Ա. Ա. -ի առանձնատան ուղղությամբ, որի արդյունքում այն պայթել և վնասել է տանիքն ու բաղնիքը: Ն. Ղ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջանային բաժին: Դեպքի հանգամանքները պարզվում են: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը»,– ասվում է հաղորդագրության  մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր