00:00:00

Կրակել է Ռուստամիկը, տուժել է 4 մարդ. Մանրամասներ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատանը հրաձգությունից

19:45, 05 ապրիլ 2021 Պատահարներ

Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատանը հրաձգությունից մանրամասներ է հայտնել «Դեժավյու» տելեգրամյան ալիքը: Ալիքը հայտնել է. «Մեզ  հասած տեղեկություններով, երեկ ծաղկաձորյան խաղատանը զվարճալիս է եղել պատգամավոր Հայկ Սարգսյանի (մականունը՝ Շիշ բռնող) ընկեր, և ըստ տեղեկությունների Նիկոլի իշխանության կիլլեր Ռուստամ Ստեփանյանը՝ չաղ Ռուստամիկը։ Ռուստամիկը վիճել է ոմն երրոդմասցի հեղինակության հետ, որից հետո սկսվել է հրաձգություն։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հիմնական կրակողն եղել է Ռուստամիկը, որից տուժել են 4 հոգի, մեկին՝ հրաձգային վնասվածքով տարել են հիվանդանոց, իսկ մյուս երեքի մասին մինչ այս պահը տեղեկություն չկա, նրանք հոսպիտալացված չեն և թե սաղ են, թե մեռած, ոչ ոք չգիտի։ Հոսպիտալացված տուժողը հիվանդանոցում ուշքի գալով ասել է, թե չի հասկացել, թե ինչի են իր վրա կրակել։
Տեղեկություն կա նաև, որ իրավապահներին հրահանգ է տրվել, փակել Շիշ բռնողի ընկեր Ռուստամ Ստեփանյանին վերաբերող հերթական քրեական գործը։ Իրավապահ համակարգը դեռևս տեղեկություններ չի տրամադրում, տվյալ միջադեպի հետ կապված, կարծես Շիշ բռնողի հրահանգները աշխատում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր