00:00:00

Կրակոցներ՝ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան մոտ. որպես կասկածյալ՝ որոնվում է քաղաքապետերից մեկը

22:16, 04 ապրիլ 2021 Պատահարներ

Ապրիլի 4-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմանում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատան մոտ կրակոցներ են հնչում, գրում է shamshyan.com-ը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները «Ռոյալ» խաղատան ավտոկայանատեղիում հայտնաբերել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին, շարժիչի ծածկոցն ու առջևի թափարգելը եղել են վնասված վիճակում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ չկրակված որսորդական փամփուշտ, 1 հատ որսորդական փամփուշտի միջի պոլիէթիլենային միջնադիր (պիժ): Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ըստ աղբյուրի՝ ոստիկանները նշված միջադեպին՝ որպես կասկածյալ մասնակից, որոնում են Հանրապետության քաղաքապետերից մեկին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր