00:00:00

Դեպի «Ջրովանք» մատուռ տանող ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կա զոհ

16:11, 03 ապրիլ 2021 Պատահարներ

Ապրիլի 3-ին, ժամը 12:52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղից դեպի «Ջրովանք» մատուռ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է ձորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Ջրովանք» կոչվող տարածքում «Nissan X-Trail» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1971 թ.) մոտ 350 մ գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր