00:00:00

Վթար Նոր Կյուրին գյուղի սկզբնամասում

14:08, 29 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 28-ին, ժամը 23։20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Կյուրին գյուղի սկզբնամասում բախվել են «ԳԱԶել» մակնիշի (վարորդը՝ Տ. Մ., 1984 թ. ծնված) բեռնատարը եւ «Saturn» մակնիշի ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետեւանքով «Saturn» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 5 մ գլորվել հարակից ձորակը․ տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել ձորակից եւ կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր