00:00:00

Պենտագոնի ղեկավարը Թուրքիային կոչ է արել հրաժարվել ռուսական С-400 համակարգերից

23:49, 01 ապրիլ 2021 Աշխարհ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Ջ․ Օսթին III-ը կոչ է արել Թուրքիային հրաժարվել ռուսական С-400 համակարգերից: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցի ընթացքում Օսթինը նշել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությամբ աշխատանքների կարեւորությունը եւ կոչ է արել հրաժարվել С-400-ներից: Պենտագոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Օսթինը շնորհակալություն է հայտնել Աքարին այն կարեւոր դերի համար, որը Թուրքիան խաղում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի Resolute Support առաքելության շրջանակներում, եւ շարունակական խաղաղ գործընթացին աջակցելու համար: Կողմերը քննարկել են նաեւ դիվանագիտական դրական զարգացումները եւ Միջերկրական ծովի արեւելքում լարվածությունը թուլացնելու ջանքերը: Պենտագոնի ղեկավարը ողջունել է Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ ընթացող նախնական բանակցությունները եւ երկու կառավարությունների հավատարմությունն այդ գործընթացին: Օսթինը նաեւ ընդգծել է Սեւ ծովում դաշնակիցների եւ գործընկերների համագործակցությունը, ներառյալ վերջերս անցկացված զորավարժությունները, որին մասնակցել են ԱՄՆ ռազմածովային «Մոնտերեյ» եւ «Թոմաս Հադներ» ուժերը, ինչպես նաեւ Թուրքիայի ռազմածովային ուժերը: Զրուցակիցները քննարկել են ՆԱՏՕ-ի արեւելյան եւ հարավային կողմերի անկայունությունը, այդ թվում` «Ռուսաստանի կողմից ստեղծված խնդիրները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր