00:00:00

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի թուրք նախագահն այցեր կկատարի Թուրքիա, Կատար և Ադրբեջան

23:26, 01 ապրիլ 2021 Աշխարհ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլքան Բոզքըրը (ազգությամբ թուրք) ապրիլի 1-12 ընթացքում այցեր կկատարի Թուրքիա, Կատար և Ադրբեջան, այս մասին գրում է ermenihaber-ը: Նշվում է, որ Անկարայի այցի ընթացքում Վոլքան Բոզքըրը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի, ինչպես նաև այդ երկրում ՄԱԿ-ի պատվիրակության հետ: Նա թուրքական մեջլիսում ելույթ կունենա համաշխարհային ճգնաժամերի, բազմակողմանիության և ՄԱԿ-ի համակարգի թեմայով: Նախատեսվում է, որ Բոզքըրը Թուրքիայում սիրացի փախստականների հետ հանդիպելու համար կայցելի երկրի հարավային Հաթայ նահանգ: Հիշեցնենք, որ հիշյալ պաշտոնը Վոլքան Բոզքըրը զբաղեցրել է 2020թ. հունրիսին: Մինչև ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելը նա ղեկավարել էր Թուրքիայի խորհրդարանի միջազգային գործերով հանձնաժողովը, ինչպես նաև 2015-16 թվականներին եղել է Թուրքիայի Եվրամիության գործերով նախարարը և Թուրքիայի եվրաանդամակցության հարցերով գլխավոր բանագնացը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր