00:00:00

Զախարովան ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի վերաբերյալ Բորելի հայտարարությունները որակել է որպես ամեն ինչ անճանաչելիության աստիճանի խեղաթյուրելու փորձ

22:36, 01 ապրիլ 2021 Աշխարհ

Ռուսաստանը Մոսկվայի եւ Պեկինի վերաբերյալ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի նոր հայտարարությունները գնահատում է որպես ամեն ինչ անճանաչելի դարձնելու փորձ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեսնում ենք այդ հայտարարություններում, եւ ոչ միայն հայտարարություններում, այլ ըստ էության քաղաքական ուղեգծի՝ ամեն ինչ անճանաչելիության աստիճանի խեղաթյուրելու փորձ, - ասել է նա։ - Հենց Եվրամիությունն իր վերջին հայտարարություններով և ոչ լեգիտիմ պատժամիջոցներով և Ռուսաստանի, և Չինաստանի դեմ շարունակում է ոչ բարեկամական գիծը, իրեն հեռացնում է Եվրասիական մայրցամաքի իր հարևաններից, ինչպես նաև դիվանագիտական բառապաշարին է վերադարձնում սառը պատերազմի շրջանի ձևակերպումները՝ առաջ մղելով հնացած բլոկային մտածողություն»: Նա նշել է, որ ԵՄ-ն խորացնում է բաժանարար գծերը։ «Եվրամիության՝ ուժի դիրքերից ուրիշների հետ խոսելու փորձերը շատ վտանգավոր են, կցանկանայի ասել, քանի որ դրանք ի վիճակի են ապակայունացնել միջազգային հարաբերությունները։ Շարունակելով նույն ոգով՝ Բրյուսելը կարող է մնալ ուղղակի համաշխարհային տնտեսական զարգացման ճանապարհին, որի կենտրոնը տեղափոխվում է Ասիա», - պարզաբանել է Զախարովան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր