00:00:00

ԱՄՆ Պետդեպն Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում հաստատել է Արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածությունը

20:44, 01 ապրիլ 2021 Աշխարհ

ԱՄՆ Պետդեպարտամենտը 2020-ին Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում անդրադարձ է արվում մարդու իրավունքներին առնչվող մի շարք ոլորտներին: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Արցախյան պատերազմի ժամանակ Բաքվի կատարած հանցագործություններին։
Նաև նշվել է Թուրքիայի ներգրավված լինելու փաստը․ «Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնեց վերահսկողությունը 1994 թվականից ի վեր «անջատողականների» կողմից վերահսկվող 4 հարակից տարածքների նկատմամբ, Ռուսաստանի միջնորդությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոյեմբերի 9-ին հայտարարված հրադադարի ռեժիմը հանգեցրեց 3 լրացուցիչ շրջանի վերահսկողության խաղաղ փոխանցմանն Ադրբեջանին, ինչպես նաև ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում»,- ասված է զեկույցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր