00:00:00

Թուրքիան իր գրոհային վարձկաններին դուրս է բերում Լիբիայից

Shaber-ի փոխանցման համաձայն, Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը սկսել է դուրս բերել սիրիացի վարձկաններին Լիբիայից, որոնք ուղարկվել էին մարշալ Խալիֆա Խաֆթարի՝ Լիբիական ազգային բանակին դիմադրություն ցույց տալու համար։ SOHR կենտրոնը մասնավորապես արձանագրել է, որ 120 սիրիացի գրոհային է վերադարձել Լիբիայից Սիրիա, որոնց մեջ կան նաեւ թուրքամետ «Սուլթան Մուրադ» խմբավորման գրոհայիններ։ Աֆրինի շրջանում «Սուլթան Սուլեյման շահ» խմբավորման թուրքամետ զինյալները պատրաստվում են մեկնել Թուրքիա։ Գրոհայիններին վճարում են ամսական 500 ԱՄՆ դոլար, եւ ամենամոտ ապագայում նրանց կմոբիլիզացվեն՝ Թուրքիա մեկնելու համար։ Սա տեղի է ունենում թուրք-եգիպտական հարաբերությունների վերականգնման եւ Անկարայի՝ արաբական աշխարհի հանդեպ որդեգրած նոր կեցվածքի ֆոնին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր