00:00:00

Մահացել է Կոմանդոսը

15:10, 31 մարտ 2021

Քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ: Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սրտի խոր կսկիծով տեղեկացնում եմ, որ քիչ առաջ կյանքին հրաժեշտ տվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Մեր սիրելի Կոմանդոսը... Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ա․ Տեր-Թադևոսյանն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ա․Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է ԱֆղանստանումԳերմանիայումՉեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։ Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր