00:00:00

Երևանում 23-ամյա աղջիկը ՎԱԶ-21010-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

00:03, 29 ապրիլ 2018 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր-Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ 23-ամյա Անի Սարգսյանը, Նոր-Նորքի 8-րդ զանգվածի թիվ 15 շենքի հարևանությամբ, իր վարած ՎԱԶ-21010 մակնիշի 22 ՏL 151 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր