Մարտի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 616 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 281 761 է: Այս մասին Aliq.ge-ի հաղորդմամբ՝ գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 31 947 թեստավորում, որից 20 364-ը հակամարմինների թեստով, 11 583-ը՝ PCR թեստով: