00:00:00

Իրանը չի դադարեցնի ուրանի 20% հարստացումը, քանի դեռ չեն վերացվել ԱՄՆ պատժամիջոցները

20:05, 30 մարտ 2021 Աշխարհ

Իրանը չի դադարեցնի ուրանի 20% հարստացումը, քանի դեռ չեն վերացվել ԱՄՆ պատժամիջոցները, հաղորդում է Press TV-ն՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային: «Ուրանի 20% հարստացումը համապատասխանում է ՀՀԳՊ-ի 36-րդ կետին եւ կդադարեցվի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը վերացնի բոլոր պատժամիջոցները»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Իրանը չի դադարեցնի իր ընթացիկ միջուկային գործունեությունը, քանի դեռ չեն վերացվել բոլոր պատժամիջոցները: «Բայդենի վարչակազմը ժամանակ է կորցնում, եւ եթե շուտով չկարողանա վերացնել պատժամիջոցները, Իրանը կձեռնարկի հաջորդ քայլերը, որոնք էլ ավելի կկրճատեն ՀՀԳՊ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները»,- հավելել է պաշտոնյան: Ավելի վաղ Politico-ն հոդված էր հրապարակել, որում պնդում էր, որ ԱՄՆ-ն այս շաբաթ նոր բանակցային առաջարկով կփորձի հաղթահարել 2015-ի միջուկային գործարքի փակուղին: Հրապարակմանն ի պատասխան ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը նշել է, որ ԱՄՆ-ը ՀՀԳՊ-ին կրկին անդամակցելու առաջարկների կարիք չունի: «Դա միայն քաղաքական որոշում է պահանջում...»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր