00:00:00

Հայաստան - Ռումինիա հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները

15:41, 30 մարտ 2021 Սպորտ

Մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ԱԱ 2022-ի որակավորման J խմբի 2-րդ մրցափուլի Հայաստան - Ռումինիա հանդիպումը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այդ խաղը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեքսեյ Սպասյոնիկովսը։ Չորրոդ պաշտոնյան է Վիտալիս Սպասյոնիկովսը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Վիտոր Պերեյրան (Պորտուգալիա), պատվիրակը՝ Սվիտլանա Շկիլը (Ուկրաինա)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր