Թուրքիայում առաջին թռիչքն է իրականացրել «Baykar Makina» ընկերության նախագծած «Աքընջը» (Akıncı) ծանր քաշային հարձակողական ԱԹՍ-ի 3-րդ նախատիպը: Այս մասին հայտնել է վերոնշյալ ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը: Վերջինս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ Բայրաքթարի՝ «Աքընջը» ԱԹՍ-ի 3-րդ նախատիպի օդային փորձարկումը հաջողությամբ է անցել: Իսկ ընդհանրապես «Աքընջը»-ի փորձարկումները սկլսվել են 2019-ի դեկտեմբերից: