00:00:00

Վրաերթ՝ Գյումրիում. վարորդը եղել է սթափ, հետիոտնը՝ խմածության ամենաբարձր աստիճանով

15:38, 29 մարտ 2021 Պատահարներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-ին վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 26-ին Շիրակի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այդ օրը՝ ժամը 14։00-ի սահմանում, Գյումրիի բնակիչ, 23-ամյա Տիգրան Վարոսյանը իր վարած «ՎԱԶ 21104» մակնիշի ավտոմեքենայով Գորկու փողոցի 70 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ, 45-ամյա Համլետ Թիֆիլյանին, գրում է shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը «դեմքի քերծվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որից հետո Տ. Վարոսյանը ինքնակամ ներկայացել է Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին։ Դեպի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ քննիչ Ն. Գասպարյանի գլխավորությամբ, ում որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվսղ հատուկ տարածք։ Վարորդն ու վրաերթի ենթարկվածը ենթարկվել են սթափության փորձաքննության. վարորդը եղել է սթափ, իսկ հետիոտնը ունեցել է խմածության ամենաբարձր աստիճանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր