00:00:00

Դիլիջանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան վիրավորներ

21:44, 27 մարտ 2021 Պատահարներ

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:  Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 18:50-ի սահմաններում Mercedes G-55 մակնիշի 08 GG 808 համարանիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր