00:00:00

Տոկիոյի օդանավակայանի կարանտինում անախտանիշ կորոնավիրուսով կին է մահացել

20:40, 27 մարտ 2021 Աշխարհ

Տոկիոյի մերձակայքում գտնվող «Նարիտա» օդանավակայանի կարանտինում կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով գտնվող կինը մահացել է, սա առաջին մահն է կարանտինային հիվանդանոցում, հայտնում է Kyodo-ն՝ հղում անելով առողջապահության նախարարությանը: Հիրոսիմա պրեֆեկտուրայում ապրող կինը Եգիպտոսից էր եկել: Ժամանելուն պես արված կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել, ինչի պատճառով էլ նրան տեղավորել են օդանավակայանի կարանտինում: Հիվանդությունն անախտանիշ է ընթացել, բայց շաբաթ առավոտյան առողջական վիճակի ամենօրյա հարցումների ժամանակ կինը չի պատասխանել հեռախոսազանգերին: Երբ ավելի ուշ բուժաշխատողները եկել են նրա սենյակ, կնոջը մահացած են գտել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նշվում է, որ սա առաջին նման դեպքն է Ճապոնիայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր