00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. ԲՈՒՀ-ի դոցենտի որդուն 2 հոգի ոսկյա շղթայով փորձել են խեղդել

21:00, 28 ապրիլ 2018 Պատահարներ

SHAMSHYN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակչուհի՝ 53-ամյա Ն. Դ-ից, ով հայտնել է, որ ժամը 21։00-ի սահմաններում իրենց շենքում 2 հոգի բռնություն են կիրառել իր որդու՝ 17-ամյա Մ. Ա.-ի նկատմամբ, որի ժամանակ նրանք փորձել են երեխայի պարանոցին եղած ոսկյա շղթայով խեղդել նրան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացու ահազանգով մեկնել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ Մ. Ա.-ի նկատմամբ բռնություն են կիրառել Ն. Պ.-ն և Գ. Հ.-ն։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Դ.-ն Հայաստանում ճանաչված անձնավորություն է, Երևանի ճանաչված ԲՈՒՀ-երից մեկի դոցենտ, ու, քանի որ դեպքին առնչություն ունեն անչափահասներ, որոշ մանրամասներ չենք հրապարակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր