00:00:00

NASA- ն գնահատել է առաջիկա 100 տարում աստղակերպի հետ Երկրի բախման ռիսկը

17:54, 27 մարտ 2021 Աշխարհ

NASA- ն գնահատել է առաջիկա 100 տարում աստղակերպի հետ Երկրի բախման ռիսկը: Գիտնականները պարզել են, որ Երկրի հետ Ապոֆիս աստղակերպի բախման սպառնալիքներ չկան: Նախ այն սպասվում էր 2029 թվականին, սակայն հետո հետազոտողները մտափոխվեցին եւ հայտարարեցին, որ դա տեղի կունենա 2068 թվականին: Վերջին դիտարկումների ընթացքում պարզվել է, որ Ապոֆիսը եւս մեկ թռիչք է կատարել Երկրից 17 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Նման տվյալները ցույց են տալիս դրա հետ բախման անհնարինությունը: «2068-ին բախում այլեւս հավանական չէ, եւ մեր հաշվարկները ցույց չեն տալիս գոնե առաջիկա 100 տարիների ընթացքում բախման ռիսկ»,-ասել է  NASA-ի՝երկրամերձ օբյեկտների ուսումնասիրման կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Ֆարնոկկիան, հաղորդում է Լենտա.ռու-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր