00:00:00

Ռոհանի. Թրամփը հեռացել է, սակայն նրա չարագույժ հետքերը մնացել են

16:35, 27 մարտ 2021 Աշխարհ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ հաղթանակ է տարել պանդեմիայի եւ պատժամիջոցների նկատմամբ: Նա հավելել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հեռացել է, սակայն նրա չարագույժ հետքերը մնացել են, հաղորդում է Mehr-ը: Ռոհանին նշել է, որ երկիրը հաջողությամբ անցյալում է թողել նախորդ տարին՝ չնայած բախվել է որոշ խնդիրների պատժամիջոցների եւ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Նա նաեւ Թրամփին անվանել է «հիմար» մարդ, որի հետքերը դեռ մնում են՝ ակնհայտորեն նկատի ունենալով նախագահ Ջո Բայդենի ղեկավարության օրոք Թեհրանի դեմ շարունակվող անօրինական ճնշումները: Ռոհանին խոստացել է, որ իր  վարչակազմը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը եւ ջանքեր կգործադրի մինչեւ իր լիազորությունների ավարտը՝ մինչեւ ամառ, տնտեսական դժվարությունները նվազեցնելու եւ արմատախիլ անելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր