00:00:00

Ժիրինովսկին առաջարկել է ներգաղթյալներին ուղարկել Ռուսաստանի դատարկ գյուղեր

13:00, 27 մարտ 2021 Աշխարհ

Ներգաղթյալներին, որոնք Ռուսաստան են ժամանում, պետք է ուղարկել երկրի դատարկվող գյուղեր՝ այդ տարածքները կրկին բնակեցնելու համար: Նման առաջարկով է հանդես եկել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի եթերում, գրում է lenta.ru-ն: «Թող անգամ իրենց ընտանիքների հետ գնան: Մենք նրանց տուն կտրամադրենք Ռուսաստանի դատարկ գյուղերում, թող այնտեղ ապրեն: Նրանք լավ հողագործներ են: Օրինակ՝ ղազախներն ու ղրղզները քոչվորներ են...իսկ տաջիկներն ու ուզբեկները հողագործներ են», - ասել է քաղաքական գործիչը: Ըստ նրա, նման մոտեցումը թույլ կտա միանգամից լուծել մի քանի խնդիր: Մի կողմից, երկրում բնակչությունը կաճի, մյուս կողմից՝ կլուծվի դատարկ տների ու հողերի խնդիրը: Ժիրինովսկին նշել է նաև, որ ռուսական ընկերություններն առաջին հերթին պետք է աշխատանքի վերցնեն ռուսներին, և դրանից հետո միայն՝ ներգաղթյալներին: Միևնույն ժամանակ, տաջիկ կամ ուզբեկ աշխատողներ ունենալ ցանկացողները պետք է նրանց «հատուկ գնացքներով»  տեղափոխեն աշխատավայրեր, ինչպես նաև ժամանակավորապես տրամադրեն հանրակացարաններ, ապա տուն ուղարկեն: «Որպեսզի նրանք չքայլեն Ռուսաստանի ընդարձակ տարածքներում»,- բացատրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր