00:00:00

Պեսկովը հայտնել է՝ երբ Պուտինը կներկայացնի եկամտի հայտարարագիրը

11:18, 27 մարտ 2021 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Կրեմլի վարչակազմի աշխատակիցները անցյալ տարվա համար եկամուտների հայտարարագրեր կներկայացնեն մինչև ապրիլի 1-ը, ժամկետները չեն հետաձգվի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Վերջնաժամկետը ապրիլի 1-ն է, ամեն ինչ ուժի մեջ է», - ասել է նա: Օրենսդրության համաձայն, եկամտի մասին տեղեկատվությունը հրապարակվում է դրանց ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտի օրվանից 14 աշխատանքային օրվա ընթացքում: Անցյալ տարի՝ ապրիլի կեսերին, Պուտինը, իր հրամանագրով, կորոնավիրուսային համավարակի պատճառով երկարացրել էր 2019 թվականի եկամտահարկի հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը: Նշենք՝ երկրի ղեկավարը 2019 թվականի համար հայտարարագրել է 9.726 միլիոն ռուբլու չափով եկամուտ, որն ավելի քան մեկ միլիոնով ավելին է, քան նա վաստակել էր մեկ տարի առաջ: Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը 2019 թվականին՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, վաստակել է ավելի քան 11 միլիոն ռուբլի: 2018 թվականին նա հայտարարագրել է 9,9 միլիոն ռուբլի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր