00:00:00

Բայդենը Պուտինին և Սի Ծինփինին հրավիրել է կլիմայի հարցով բանակցությունների.

10:40, 27 մարտ 2021 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հրավիրել է կլիմայի փոփոխության խնդիրների շուրջ բանակցությունների, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի անանուն ներկայացուցիչներին: Բայդենի վարչակազմի օրոք կլիմայի վերաբերյալ առաջին բանակցությունները նախատեսվում է անցկացնել ապրիլի 22-23-ը: Ընդհանուր առմամբ, ամերիկյան իշխանությունները շուրջ 40 հրավեր են ուղարկել: Հիշեցնենք՝ ավելի վաղ Բայդենը, պատասխանելով ԶԼՄ-ների հարցին, թե արդյոք նա Պուտինին մարդասպան է համարում, դրական պատասխան էր տվել, ինչպես նաև հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահը «պատասխան կտա» ԱՄՆ-ի ընտրություններին, իբր, միջամտելու համար: Մեկ օր անց Պուտինը պատասխանել է Բայդենին՝ ծաղրական հայտարարությամբ. «Ով նման բան է ասում, ինքն է այդպիսին»: Հունվարին ԱՄՆ իշխանություններն աշխարհում առաջին անգամ Չինաստանին մեղադրել են ույղուրների ցեղասպանության համար: Չինաստանը հերքում է բոլոր մեղադրանքները: Այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին ցեղասպանության մասին, Պեկինը պատժամիջոցներ էր կիրառել ԱՄՆ 28 պաշտոնյայի նկատմամբ՝ նրանց մեղադրելով «Չինաստանի հանդեպ նախապաշարմունքի և ատելության համար»: Պատժամիջոցների ցուցակում ներառված է նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, որն էլ արել էր ցեղասպանության մասին հայտարարությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր