00:00:00

Պուտինը պատմել է ձիերի հանդեպ սիրո մասին և վերհիշել՝ ինչպես է ընկել ձիուց

22:14, 26 մարտ 2021 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է ձիերի հանդեպ սիրո մասին և վերհիշել, որ մարզումներից մեկի ժամանակ ընկել է ձիուց՝ դուրս թռչելով թամբից, գրում է ria.ru-ն։
«Ես նույնպես սիրում եմ ձիերին»,- խոստովանել է ՌԴ նախագահը «Ռուսաստանը հնարավորությունների երկիր է» ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նիստում։ Նա նշել է՝ հիմա շատ ժամանակ չի ունենում ձիավարելու համար, բայց հիշում է՝ ինչպես է մի անգամ վայր ընկել ձիուց։
Նրա խոսքով՝ այդ տեսարանը նկարահանած անձնական օպերատորին նույնիսկ խնդրել է պահպանել այդ տեսաձայնագրությունը։ Նա նշել է, որ իր ընկնելու վայրում «թեփ Է եղել և ընկնելը բավական հարմարավետ է եղել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր