00:00:00

Հրդեհ Փարաքարում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ կանչ»

21:07, 26 մարտ 2021 Պատահարներ

Մարտի 26-ին, ժամը 16։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում այրվում է պահեստի տանիք: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ կանչ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մերձավանի խճուղում գտնվող տներից մեկին հարակից մետաղագործական արհեստանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:30-ին, մարվել՝ 16:49-ին: Այրվել են արհեստանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (20 քմ), արհեստանոցի հետնամասում՝ խոտածածկույթ (100 քմ) և կուտակած աղբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր