00:00:00

Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի եւ Ժնեւյան կոնվենցիայի կոպտագույն խախում է. Ադամ Շիֆ

13:12, 26 մարտ 2021 Աշխարհ

Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի եւ Ժնեւյան կոնվենցիայի կոպտագույն խախտում է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, որը վերջերս բանաձեւ է ներկայացրել՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Մարդու իրավունքների ոտնահարման հարցերով զբաղվող կազմակերպությունների հավաքագրած փաստերը վկայում են, որ Ադրբեջանի զինված ուժերը բռնությունների են ենթարկել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց: 200 ռազմագերիներ անօրինական կերպով դեռ պահվում են Ադրբեջանում, եւ հետագա բռնությունների հավանականություն կա, գործընթացի ամեն վայրկյան ձգձգումը ավելացնում է հայ ռազմագերիների տառապանքները»,- ասել է նա:
Ադամ Շիֆի կողմից շրջանառության մեջ դրված բանաձեւը պահանջում է ամերիկյան վարչակազմից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ գերիների ազատ արձակման համար, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ակտիվացնել աշխատանքը ստեղծված իրավիճակի լուծման համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր