00:00:00

Ճապոնիայի վարչապետը մտադիր է Բայդենին հրավիրել Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին

12:00, 26 մարտ 2021 Աշխարհ

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան մարտի 26-ին խորհրդարանում կայացած քննարկումների ընթացքում հայտարարել է ԱՄՆ իր առաջիկա այցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին հրավիրելու մտադրության մասին: «Դա բնական կլիներ՝ հաշվի առնելով Խաղերի անցկացման՝ Յոթի խմբի երկրների ղեկավարներից ստացված հավանությունը»,- ասել Է կառավարության ղեկավարը՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահին հրավիրելու վերաբերյալ իր ծրագրերի մասին հարցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես սպասվում Է, Ճապոնիայի վարչապետի այցը Միացյալ Նահանգներ կկայանա ապրիլի առաջին կեսին: Յոսիհիդե Սուգան կդառնա օտարերկրացի առաջին ղեկավարը, որն անձնական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի հետ: Տոկիոյում Օլիմպիադան պետք Է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին և կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր