00:00:00

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը կգլխավորի Նաիրի Պետրոսյանը

19:37, 28 ապրիլ 2018

Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակը կղեկավարի Նաիրի Պետրոսյանը: Նա Facebook-ի իր էջում գրել է. «Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձեւավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել եւ սիրով ընդունել եմ այդ առաջարկը: Գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ հաջորդիվ»: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվելուց հետո Նաիրի Պետրոսյանին նշանակել էր վարչապետի օգնական: Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել ապրիլի 23-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր