00:00:00

Երևան-Երասխ ավտոճանապարհին ծառն ընկել է տրակտորի վրա. վարորդը տուժել է

23:57, 25 մարտ 2021 Պատահարներ

Մարտի 25-ին, ժամը 16։38-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի արագաչափի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս  մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 57-րդ կմ-ին գտնվող ծառն ընկել է T-40 մակնիշի տրակտորի վրա, ինչի հետևանքով վարորդը (Կ․ Ղ․, ծնված 1971 թ.) տուժել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները մասնատել են վնասված ծառի ճյուղերը և դուրս բերել երթևեկելի հատվածից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր